Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել նրա կալանավորման դեմ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են գործարարի փաստաբանները։

Նրանց խոսքով, երեկ վերաքննիչ բողոք են ուղարկել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այլ մանրամասներ չեն հայտնել։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: