Հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել

Պաղպաղակը՝ որպես սառեցված կաթնամթերք, սիրելի ուտեստ է հատկապես ամռանը։ Սակայն ինչպես շատ սննդատեսակներ, այն ունի և՛ օգուտներ, և՛ հնարավոր ռիսկեր, կախված օգտագործման քանակից, հաճախականությունից և կազմից։ Պաղպաղակի օգտակար հատկությունները

  • Կալցիումի աղբյուր` այն պարունակում է կաթ, հետևաբար՝ հարուստ է կալցիումով, որն անհրաժեշտ է ոսկրերի և ատամների ամրության համար։
  • Էներգիա արագ տրամադրող ուտեստ` շաքարներն ու ճարպերը պաղպաղակի մեջ տալիս են արագ էներգիա, որը կարող է օգտակար լինել երեխաների կամ շատ ակտիվ մարդկանց համար՝ հատկապես շոգին։
  • Ուրախություն և սթրեսի նվազեցում. հաճելի համն ու հովացնող ազդեցությունը կարող են օգնել տրամադրության բարձրացմանը։ Սննդի հետ կապված հաճելի զգացողություններն ազդում են դոպամինի և սերոտոնինի արտադրության վրա։
  • Սառեցնող ազդեցություն` ամռանը շոգ օրերին պաղպաղակը կարող է օգնել օրգանիզմի ներսում ջերմաստիճանի ժամանակավոր իջեցմանը։

Հնարավոր ռիսկեր և վնասներ.

  • Բարձր շաքարի պարունակություն, շատ պաղպաղակներ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը կարող է առաջացնել՝ ատամների խոցելիություն, հավելյալ քաշ, արյան գլյուկոզի կտրուկ բարձրացում (հատկապես՝ շաքարային դիաբետ ունեցողների համար)
  • Սինթետիկ հավելումներ` որոշ արտադրատեսակների պաղպաղակներ ունեն բույրերի արհեստական նյութեր, գունանյութեր, սննդային հավելումներ (E-xxx), որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ վնասակար լինել երկարաժամկետ օգտագործման դեպքում։
  • Ճարպերի և կալորիաների բարձր պարունակություն. հատկապես յուղալի տեսակի պաղպաղակներն ունեն շատ հագեցած ճարպեր, որոնք նպաստում են քաշի ավելացմանը, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկին
  • Սառը ազդեցությունը` շատ արագ կամ մեծ քանակով պաղպաղակ ուտելը կարող է առաջացնել կոկորդի բորբոքում «սառը գլխացավ» (brain freeze), մարսողական խնդիրներ, հատկապես՝ լակտոզային անհանդուրժողականության դեպքում:

Ինչպես վայելել պաղպաղակը՝ խուսափելով վնասներից

​ Ընտրեք բնական պաղպաղակ՝ առանց արհեստական գունանյութերի և հավելումների

​ Սահմանափակ քանակ` շաբաթական 1–2 անգամ՝ փոքր չափաբաժնով

​ Կարող եք պատրաստել տնական պաղպաղակներ՝ մրգերով, յոգուրտով կամ բանանի սառեցված խյուսով

​ Ուշադիր հետևեք պաղպաղակի պահման պայմաններին, քանի որ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել: Պաղպաղակը ճիշտ պահելը կարևոր է ոչ միայն համի և կառուցվածքի պահպանման, այլև սննդային անվտանգությանը չվնասելու համար։

Պաղպաղակի պահպանման հիմնական խորհուրդները`

  • Պահել՝ -18°C կամ ավելի ցածր ջերմաստիճանում

o •Սառցախցիկը պետք է ունենա հաստատուն -18°C կամ ցածր ջերմաստիճան, որպեսզի պաղպաղակը չհալչի ու հետո նորից չսառչի։

o •Հալվելուց հետո մանրէների աճի վտանգ կա։

  • Բացելիս՝ նորից փակել և անմիջապես վերադարձնել սառցախցիկ

o •Օգտագործելուց հետո՝ արագ փակել տարան և վերադարձնել սառեցման՝ րոպեների ընթացքում։

o •Որքան երկար մնա դրսում, այնքան վատանում է կառուցվածքը և բարձրանում է բակտերիալ բաղարկման ռիսկը։

  • Խուսափել հալվելուց և նորից սառեցումից

o •Եթե պաղպաղակը ամբողջությամբ հալվել է՝ այլևս չի կարելի նորից սառեցնել։ Դա կարող է վտանգավոր լինել առողջության համար։

o •Նորից սառեցված պաղպաղակը դառնում է կոշտ, կուտակված սառույցով, և կորցնում է իր հաճելի կառուցվածքը։

o Օգտագործել փակ տարաներ, եթե պաղպաղակը հանել եք բուն փաթեթից, պահեք փակվող տարայի մեջ, որպեսզի չմիանան այլ հոտեր և չբաղարկվի։

o Պահել սառցախցիկի խորքում, ոչ դռան հատվածում դռան հատվածում ջերմաստիճանը հաճախ տատանվում է, երբ բացվում է սառցախցիկը։ Պաղպաղակը լավ է պահել միջին կամ հետևի հատվածում, որտեղ կայուն ցածր ջերմաստիճան է։

Պաղպաղակի փչացման նշաններ՝

​ Սառույցի բյուրեղներ ամբողջ մակերեսին

​ Անսովոր հոտ կամ համ

​ Տարօրինակ կամ ոչամբողջական կառուցվածք (ջրալի/հատիկավոր)

​ Փոխված գույն

Ինչ անել թունավորման դեպքում

​•​Օգտագործեք շատ հեղուկներ՝ ջուր, աղային լուծույթներ

​•​Հանգիստ դիրք ընդունեք

​•​Խուսափեք ծանր սնունդից մի քանի ժամ

​•​Եթե նշանները ծանր են կամ երկարատև՝ դիմիր բժշկի։ Հատկապես՝ երեխաների կամ հղի կանանց դեպքում անհապաղ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան