Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների վերահսկողություն կլինի, ինչպես հիմա ցանկացած սահմանին․ ՊԵԿ նախագահ

«Մեր խնդիրն է մաքսային վերահսկողությունը կազմակերպել ցանկացած  սցենարի դեպքում։ Խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին․ պետք է պատրաստ լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրենք պատրաստ են, ցանկացած սցենարի համար ունեն համապատասխան գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել, մաքսային վերահսկողությունն իրականացնել։

Ապաշրջափակման դեպքում Ադրբեջանից երկաթուղով ՀՀ տարածքով բեռների տեղափոխման մասին հարցին անդրադառնալով, Է. Հակոբյանն ասաց, որ իրենք իրենց իրավասության շրջանակներում մաքսիմալ վերահսկողություն են անելու, ինչ անում են հիմա ցանկացած սահմանի դեպքում։