Փաշինյանն ի վիճակի չէ այսօր օրակարգ թելադրել. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Վերջերս մի հարցազրույց էի նայում, որտեղ հարցազրույց տվողը սկզբում իր լսարանին շատ հիմնավոր համոզում և ապացուցում էր, որ Փաշինյանը քաղաքական դիակ է, որը ճիշտ է։ Իսկ մի քիչ անց հարցազրույցի երկրորդ մասում անգիտակցաբար ասում է, թե դժբախտաբար Փաշինյանը այսօր օրակարգ է թելադրում։ Հիմա հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։

Հարգելիներս, եկեք փոխենք այս մտածությունը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս։ Իսկապես այսօր Փաշինյանը ի վիճակի չի օրակարգ թելադրել։ Ո՞նց կարող է մի մարդ, որը ընդամենը սոցիալական հարցումներով 10, լավագույն դեպքում 15% հեղինակություն ունի, մի մարդ, որ մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պատերազմ է պարտվել, հազարավոր զոհեր է տվել, Հայաստանից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակում է, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ, հենց բյուջեից, և այս բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարգ թելադրվի»,–ասել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Մանրամասները՝ տեսանյութում