Գյումրեցի Կիմա տատիկի բիլազուկը հանեցին
«Այսօր «Տատիկների գործով» առաջին դատական նիստն էր։ Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ,-գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։-Ես ունեի երկու միջնորդություն. առաջինը՝ Կիմա տատի կյանքը հեշտացնելու, մյուսը՝ հա՛մ իր, համ ի՛մ կյանքը հեշտացնելու մասին։ Մասնավորապես, առաջին միջնորդությամբ ես խնդրել էի վարչական հսկողությունն իրականացնել առանց «բիլազուկի»*։ Երկրորդ միջնորդությամբ խնդրել էի թույլ տալ, որ հետագա դատական նիստերն անցկացվեն Կիմա տատի բացակայությամբ՝ որ Գյումրիից ամեն անգամ ստիպված չլինի հասնել Երևան։
Առաջին միջնորդությունս բավարարվեց. «բիլազուկ»-ից վերջապես պրծանք։ Երկրորդը՝ մերժվեց։ Ստիպված եմ ամեն անգամ կազմակերպել Կիմա տատի գալ-գնալը։
Ասածս ինչ է։ Հարգելի՛ Գյումրեցի ընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք Կիմա տատի Երևան գալն ապահովելու գործում։ Վերադարձը ես կապահովեմ։ Առաջիկա նիստերը՝ հուլիսի 3-ին ու 10-ին։
* Բիլազուկ© (հեղինակային իրավունքը՝ Կիմա տատի) – ոտքին կամ ձեռքին ամրացվող՝ էլեկտրոնային հսկողության սարք»։

