Հռոմի Սբ. Մարիամ Եգիպտացի Հայոց եկեղեցին և Հայոց ազգային հյուրատունը
0 min read
Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով
Հռոմի այս տաճարը, որը կառուցվել է Տիբռի ափին, Հռոմի Պապ Հովհաննես VIII կողմից 872 թ. ենթարկվում է վերափոխման և վերօծվում է որպես Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցի: Համաձայն 1571 թ. պահպանված արձանագրության. Հռոմի Պապ Պիուս V-ն այն հանձնում է հայերին, որոնք այդ ժամանակ կորցրել էին իրենց եկեղեցին: Եկեղեցին այնուհետ այն անվանվում է «Սբ. Մարիամ Եգիպտացի Հայոց եկեղեցի»: 1700 թ. արձանագրություններում հիշատակվում է նաև եկեղեցուն կից կառուցված «Հայոց ազգային հյուրատունը», որտեղ հանգրվանում էին Հռոմի սուրբ վայրեր ուխտի եկող հայերը:
Հայոց եկեղեցին գործել է մինչև 1921 թ.: Այնուհետ, 1924 թ. եկեղեցուց ներքին հարդարանքի և սպասքի մեծ մասը տեղափոխվել է Սբ. Նիկող
այոս Տալենտինո Հայոց եկեղեցի, հետագայում հին-հռոմեական տաճարը վերականգնելու նպատակով: Վերանորոգման և շրջակա տարածքը բարեկարգելու նպատակով 1930 թ. քանդվեց նաև «Հայոց ազգային հյուրատունը»:
Ստորև ներկայացնում էնք այլազգի նկարիչների կողմից պատկերված վերոհիշյալ հուշարձանները:
Պիրանեզի Ջովաննի Բատտիստա (իտ. Piranesi Giovanni Battista) (1720-1778). «ԽԻԶԱԽ ՖՈՌՏՈՒՆԱ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ ՏԱՃԱՐԻ ՏԵՍՔԸ: Այսօր Հայոց Սբ. Մարիամ Եգիպտացի: 1. … 2. Հայոց ազգային հյուրատուն. 3. …և այլն» (իտ. VEDUTA DEL TEMPIO DELLA FORTUNA VIRILE. Oggi s. Maria Egizziaca degli Armeni. 1. Residui d’un’antica Fabrica chiamata dal Volgo la Casa die Pilato. 2. Ospizio della nazione Armena. 3. Tempio di Vesta: oggi S. Maria del Sole, vicino a questo Tempio sbocca nel Tevere la Cloaca massima. 4. S. Maria in Cosmedin detta la Scuola Greca. 5. Monte Aventino, sotto al quale si vedono i vestigj della spelonca di Cacco), 1785 թ., փորագրապատկեր 37,7 x 58,5 սմ տակդիր թղթի վրա 46,8 x 71,2 սմ:
Պիրանեզի Ջովաննի Բատտիստա (իտ. Piranesi Giovanni Battista) (1720-1778). «Խիզախ Ֆոռտունա աստվածուհու տաճարը, այժմ Սբ. Մարիամ Եգիպտացի» (իտ. Tempio della Fortuna Virile, ora Santa Maria Egizziaca), 1748 թ., փորագրապատկեր 12,2 x 18,1 սմ:
Ռոսսինի Լուիջի (իտ. Luigi Rossini) (1790, Ռավեննա – 1857, Հռոմ). «Խիզախ Ֆոռտունա աստվածուհու տաճարի տեսքը: Այսօր Հայոց Սբ. Մարիամ Եգիպտացի» (իտ. Veduta del Tempio della Fortuna Virile. Oggi S. Maria Egiziaca degli Armeni), 1822 թ., փորագրապատկեր, 40 x 54,5 սմ:
Օրլանդինի Ատտալիո (իտ. Zuccagni-Orlandini Attilio) (1784, Ֆիեզոլ, Ֆլորենցիա – 1872, Ֆլորենցիա). «Խիզախ Ֆոռտունա աստվածուհու տաճարը այժմյան Սբ. Մարիամ Եգիպտացու եկեղեցին Հռոմում» (իտ. Tempio della Fortuna Virile ora chiesa di Santa Maria Egiziaca in Roma), 1845 թ., փորագրապատկեր:
Բելոտտո Բերնարդո (իտ. Bernardo Bellotto) (1721, Վենետիկ – 1780, Վարշավա). «Հռոմի Խիզախ Ֆոռտունա աստվածուհու տաճարը տեսքը» (իտ. Veduta del Tempio della Fortuna Virile a Roma), կտավ, յուղաներկ:
Պինելլի Ախիլե (իտ. Achille Pinelli) (1809, Հռոմ – 5.10.1841, Նեապոլ). «Սբ. Մարիամ Եգիպտացի» (իտ. S. Maria Egiziaca), 1835 թ., կտավ, յուղաներկ:
Չենք Պետրի (իտ. Petri Schenk) (?). «Սբ. Մարիամ Եգիպտացի» (իտ. S. Maria Egiziaca), 1705 թ., փորագրապատկեր:
Վոլպատո Ջովաննի (իտ. Giovanni Volpato) (1730, Անգառանո – 1803, Հռոմ). «Խիզախ Ֆոռտունա և Վեստա աստվածուհիների տաճարների տեսքը» (իտ. Veduta del Tempio della Fortuna Virile e del Tempio di Vesta), 1780 թ., թուղթ, ջրաներկ: