ՔՊ-ն Պապիկյանի հետ փակ նիստ կանցկացնի

ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 29-ին, ՔՊ-ն փակ նիստ է անցկացնելու, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Օրակարգում փողով պարտադիր զինվորական ծառայությունից մասնակի ազատման մասին օրինագիծն է, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։

Հիշեցնենք, որ այդ նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։

Շատերը նշում են, որ դա կհանգեցնի նրան, որ բանակը կդառնա աղքատների բանակ, քանի որ աղքատները չեն կարողանա վճարել այդ գումարը։

Նշենք, որ նախօրեին ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հետաձգեց այդ նախագծի քննարկումը։