Կփակի՞ ՌԴ-ն Ռոստովի հայկական հյուպատոսարանը

Լավրովյան վերջին այցը չափազանց լարված է անցել, ոչ միայն փողոցում, այլև փակ դռների հետևում։ Ըստ աղբյուրների հատուկ շեշտադրում է եղել անհապաղ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հարցով։ Ինչին փաշինյանը հակադարձել է, որ Սյունիքի բնակչությունը դեռևս պատրաստ չի ընդունել ռուսական ներկայացուցիչներին։ ՌԴ ԱԳ նախարարը շատ կոշտ է եղել և հայտարարել, որ եթե, չի բացվում Կապանում ՌԴ հյուպատոսարանը, ապա իրենք էլ կփակեն Ռոստովի հայկական հյուպատոսարանը։ Որպես պատասխանի վերջնաժամկետ նշվել է ՌԴ խորհրդարանի ղեկավար Մատվիենկոյի առաջիկա այցը։

Իսկ մինչ լավրովյան այցը, ըստ հավաստի աղբյուրների, մայիսի 7-ին քպական կառավարությունը Սյունիքի մարզպետարան գրավոր ցուցում էր ուղարկել, որ տեղական պաշտոնյաները որևէ կերպ չնախաձեռնեն և չմասնակցեն Մեծ Հայրենականի 80-ամյակին նվիրված որևէ միջոցառման։

Թեմայի շուրջ ավելի ծավալուն կխոսեմ առաջիկա հարցազրույցներիս ընթացքում։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը