«Վերելք»․ ԱԶԳԻ ԷԳՐԵԳՈՐ (տեսանյութ)

Էգրեգոր եզրը օգտագործվում է մետաֆիզիկական, էզոտերիկ և հոգևոր ուսմունքներում՝ նշելու հավաքական մտքերի, զգացմունքների և մտադրությունների ձևավորած էներգետիկ դաշտ կամ հոգևոր էություն։

Եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները, պետությունները, ազգերն ունեն իրենց էգրեգորները՝ սնված հավատացյալների աղոթքներով կամ գաղափարակիցների ջանքերով։
Էգրեգորը կարող է լինել՝ դրական՝ լուսավորող, պաշտպանող, ոգեշնչող կամ բացասական՝ կախված, ճնշող, էներգիա խլող։ Դրական էգրեգորներ ստեղծվում են սիրո, վստահության, նվիրումի հիման վրա։ Բացասականները՝ վախի, շահի, ատելության, մանիպուլյացիայի հիմքով։

«Վերելք» հաղորդաշարի եթերում խորագետ, փիլիսոփա, թաքնագետ, ուսուցիչ Տրդատ Դոնիկյանը ներկայացնում է հայ ազգի էգրեգորի վիճակի և այն սնուցելու վերաբերյալ իր պատկերացումները։

Մանրամասները՝ տեսանյութում