«Վերելք» ․ ՆԱԽՆԻՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՎՐԱ․ հյուրը` Տրդատ Դոնիկյան (տեսանյութ)
Խորագետ, փիլիսոփա, թաքնագետ, ուսուցիչ Տրդատ Դոնիկյանի հետ «Վերելք» հաղորդաշարի նախորդ եթերում խոսել ենք այն մասին, որ դասական քաղաքագիտությունը լուծում չունի մեր իրավիճակի համար, որ դաժան դարերի փորձությունների հետևանքով որոշակի առողջական խնդիրներ ունեցող մեր ժողովրդին ապաքինելու համար ոչ ստանդարտ մոտեցման կարիք կա։ Սույն թողարկման ընթացքում Տրդատ Դոնիկյանը զարգացնում է կարևոր, ոչ ստանդարտ թեմա՝ պնդելով, որ մեր նախնիները ազդում են մեր վրա։ Ի՞նչ կերպ է լինում այդ ազդեցությունը, ինչպիսի՞ն է այն ներկայում, ո՞ր չափով այդ ազդեցությունը կօժանդակի մեզ այս վիճակից դուրս գալու գործում։
Մանրամասները՝ տեսանյութում

