ԱՄՆ-ն և հուսիները Օմանի Սուլթանության միջնորդությամբ հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել
ԱՄՆ-ն և հուսիները Օմանի Սուլթանության միջնորդությամբ հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, հայտարարել է Օմանի ԱԳՆ-ն:
Հուսիները նաև համաձայնել են դադարեցնել հարձակումները ամերիկյան նավերի վրա Կարմիր ծովում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին նշել է․
«Հուսիները գոնե մեզ ասացին, որ այլևս չեն ցանկանում կռվել։ Նրանք չեն ուզում կռվել, և մենք հարգում ենք այդ որոշումը։ Մենք կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել են։ Հուսիները խոստացել են այլեւս չհարձակվել Կարմիր ծովի եւ Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի նավերի վրա»:

