Թշնամուն հպատակվածները դեռ երես էլ ունեն՝ խոսում են

Երբ իշխանությունը այս կամ այն ուժին, գործչին կապում է ՌԴ-ի հետ «մութ համագործակցությունների» հետ, դա ասում է ո՛չ թե այդ ուժերին վիրավորելու, այլ Մոսկվային իր թշնամական վերաբերմունքն արտահայտելու համար:

Երեկ մեկն էլ ԱԺ ամբիոնից Hayk Mamijanyan-ին «հակադարձում» էր, թե ՀՀԿ-ն հայրենական պատերազմի հաղթանակի միջոցառման կարար այլ երկրում էլ մասնակցեր, սակայն ՌԴ էր գնացել, ակնարկելով, որ դա Մոսկվային ուղղված ռևերանս էր, որն ուներ ընտրական տրամաբանություն:

Քաղաքական մանկամտության ու պրիմիտիվության վառ օրինակ:

Նախ ՀՀԿ-ն ամեն տարի, տարբեր ձևաչափերով միջոցառումների է մասնակցում և´ Մոսկվայում, և´ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, երկրորդ, կոնկրետ Հաղթանակի օրվա միջոցառման հրավիրել էին ՌԴ-ից: Նույն այդ օրերին, ԵԺԿ այլ միջոցառմանն էլ ՀՀԿ այլ պատվիրակություն էր մասնակցում և ի՞նչ:

Սրանք իրենց թուրք-ադրբեջանական վոյաժներն ու դրանց տված երդումները խառնում են` մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրա-նրա դուռը «դաբրոներ» աղերսելու և իշխանություն ունենալու:

Հանուն իշխանության երկարաձգման երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականություն զիջածներն ու թշնամուն հպատակվածները դեռ երես էլ ունեն խոսում են:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը