Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը
Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Այս մասին տեղեկացնում է Artsakh Monuments էջը։
Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։

