ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Դանիելյանն ազատվել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Դանիելյանը ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը 2024 թ․ նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

