Կիևի դիրքորոշումը հակասում է Պուտինի կարգավորման առաջարկներին. Պեսկով

Կիևը խոսում է հակամարտության կարգավորման նախնական պայմանների մասին, սակայն դա հակասում է նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը։ Այս մասին այսօր կրթական մարաթոնի ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Նրանք փորձում են նախապայմաններ առաջադրել ցանկացած գործընթացի համար, ինչպիսին, օրինակ, հրադադարն է։ Սա հակասում է նախագահ Պուտինի դիրքորոշմանը»,-ասել է Պեսկովը։