Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի․ ինչքան մեդալ կա՝ կհավաքենք․ Փաշինյան
Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
«Ինչքան մեդալ կա՝ կհավաքենք»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյնանի խոսքով, ինչքան որոշման ժամկետը մոտենում է, ասում են՝ հետաձգենք, հետաձգենք, ճիշտը հետաձգելն է։
«Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի, Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի… ես ասում եմ՝ ոչ մի բան չի հետաձգվելու, այս պահին ինչ ուժի մեջ է՝ այլևս ոչ մի հետաձգվում։ Որ նախարարը եկավ-ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է՝ հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ»,- նշեց Փաշինյանը։

