2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մաhվան դեպք. Վարդապետյան

«2024 թվականի ընթացքում Հայաստանի Զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2 093 դեպք»,-  ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2 տոկոսով։ Վարդապետյանը հիշեցրեց, որ 2023 թվականին արձանագրվել էր 2 358 դեպք։

Նրա ներկայացմամբ, արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1 331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը եղել են զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։

«2024 թվականի ընթացքում Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին՝ 54 դեպք»,- ասաց Ա. Վարդապետյանը։