Իրանը մերժել է ԱՄՆ պահանջներն արտասահմանից ուրանի ներկրման անհրաժեշտության մասին
Իրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները, որ Թեհրանը հարստացված ուրան ներմուծի արտասահմանից՝ երկրի տարածքում այն հարստացնելու փոխարեն, հայտնել է Shafaqna լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցող, իրանական պատվիրակությանը մոտ կանգնած իրանցի պաշտոնյային։
«Բանակցող խմբին մոտ կանգնած իրանցի պաշտոնյան հերքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պնդումներն այն մասին, թե Իրանը հարստացված ուրան է ներկրում արտասահմանից՝ այն երկրում հարստացնելու փոխարեն՝ խաղաղ միջուկային ծրագիրը Իրանի համար անքակտելի իրավունք անվանելով»,- հաղորդել է գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլից առաջ հայտնել էր, որ Իրանը պետք է հարստացված ուրան ներմուծի արտասահմանից իր կարիքների համար, իսկ ինքը պետք է դադարեցնի այն իր մոտ հարստացնելը, հայտնել է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով նոր միջուկային համաձայնագիր, սպառնալով ռազմական գործողություն սկսել, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն: Ի պատասխան՝ Իսլամական հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ բաց թողնելով դուռը միայն երրորդ երկրների միջնորդությամբ երկխոսության համար։

