Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է պաշտոնից

Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Belta գործակալությունը՝ համապատասխան հրամանագիրը Լուկաշենկոն ստորագրել է ապրիլի 17-ին:

Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում դեսպան էր նշանակել 2020 թվականի նոյեմբերին: