Ադրբեջանում տեղի է ունեցել Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը

Ադրբեջանում տեղի է ունեցել Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը։ Ինչպես տեղեկացրել է ԱՊԱ-ն, այս մասին հաղորդել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում։

«Երեկ Ադրբեջանում տեղի է ունեցել թուրք և իսրայելցի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպումը՝ ապաթեժացման մեխանիզմի ստեղծման նպատակով, Սիրիայում անցանկալի միջադեպերի կանխման համար»,- գրել է ԶԼՄ-ն։