Ամոթ չունե՞ք, նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում հավատամքն է եղել Ազատ Արցախը…

Դեռևս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում,թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Դե հիմա ուշադիր լսեք, այ ողորմելիներ…

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին։

Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։

Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ, 2020-ի հոկտեմբերի 12-ին ես՝ ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։

Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաև մամուլում։

Նշել եմ, որ 2018-2020 թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։

Ավելին, պնդել եմ, որ սպասվող աղետալի հետևանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին՝ դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը, լսել ու համաձայնություն տալ ՌԴ իշխանությունների պատերազմը դադարեցնելու առաջարկներին։

Դա արվել է հրապարակային՝ շուրջ 20 հոգու ներկայությամբ։

Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։

Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը, այլ նաև ասել ենք, որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով։

Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի։

Նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…

Մանր եք, «30 արծաթից» էլ ՝մանր։

Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությանը։

Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։

Այն ոչ միայն ամուր է, այլ նաև զարգանում է։

Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլևս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել ևս Երևանում։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից