Ֆինանսական զեղծարարություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան Ինեկոբանկի գրասենյակի մոտ

Այսօր քաղաքացիների մի խումբ Ինեկոբանկի գլխամասային գրասենյակի մոտ էր ակցիա իրականացնում:

Ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ կիբերհանցագործության զոհ է դարձել․

«List.am կայքով մանկասայլակ եմ ուզեցել վաճառել, հղում եմ ստացել, որ կանխավճարս ստանամ, ընդամենը մուտք եմ գործել հղումով, արդեն 1.3 մլն դրամի վարկ են ձևակերպել առանց ինձ ծանուցում տալու»,- պատմեց կինը:

Նա նշեց, որ միայն գումարի կանխիկացումից րոպեներ անց է բանկից զանգ ստացել և տեղեկացել կատարվածի մասին։ Բողոքի ակցիայի մասնակիցը պատմեց, որ երկու տարի առաջ է քրեական վարույթ նախաձեռնվել, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել։