Այսօր արցախցիներն ինքնաբուխ հավաք են անելու

ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու մեր պահանջները: Այս մասին հայտնում են Խորհրդից։

«Դրա առթիվ՝ ժամը 17:00-ին տեղի է ունենալու ինքնաբուխ հավաք կառավարության առջև՝ հանրայնորեն վերահաստատելու մեր պահանջները:

Հանդիպման ավարտից հետո Խորհրդի ներկայացուցիչները դուրս կգան և կիրազեկեն հավաքի մասնակիցներին բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Ուստի, հորդորում ենք բոլորին մասնակցել հավաքին՝ ժամը 17:00-ին՝ կառավարության շենքի առջև:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»,- նշվում են Խորհրդից։