Թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել Էրդողանի գլխավոր մրցակցին

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վրա։ Նրան ձերբակալելուց հետո դատարանը որոշում է կայացրել առգրավել և պետական ​​հսկողությանը հանձնել նրա շինարարական ընկերությունը՝ Imamoglu Construction-ը։ Դատախազության տվյալներով՝ ընկերությունը, իբր, ներգրավված է ֆինանսական խարդախությունների մեջ, գրում է Bild -ը։

Իսկ ավելի վաղ Իմամօղլուին զրկել էին համալսարանի դիպլոմից, ինչը խոչընդոտելու է նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հնարավորությունը։ Բացի այդ, նա մեղադրվում է կոռուպցիայի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։

Իմամօղլուի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իրավիճակը որակել է «շատ, շատ վատ զարգացում Թուրքիայում ժողովրդավարության և ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունների համար»։

«Մենք կոչ ենք անում, որ դա անհապաղ դադարեցվի, և Թուրքիայի ընդդիմությունը կարողանա մրցել կառավարության հետ, այլ ոչ թե հայտնվել դատարանում», – ասել է Շոլցը: