ՔՊ-ն նիստ է անցկացնում․ Փաշինյանը կժամանի քիչ անց
ՔՊ-ն այսօր՝ նախնական 19։00-ին, նախատեսում է կուսակության նիստ անցկացնել։ Նիստին կմասնակցի նաև ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ականները սկսել են ժամանել կուսակցության գրասենյակ։
Հիշեցնենք, ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը:
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ», – նշված էր հայտարարության մեջ։

