Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը
Մարտի 11-ին Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել է միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ ունեցած շփումների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։
Քննարկվել են Ալբանիայում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման մանրամասները։
Անդրադարձ է կատարվել Ալբանիայում փոքրաթիվ, սակայն կազմակերպված համայնքին, նշվել է որ այն կամրջող դեր կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպմանը մասնակցել է Ալբանիայում ՀՀ պատվո հյուպատոս Վարուժան Փիրինյանը։

