Հարուցվել է տասը վարույթ, երկու դեպքում բուժաշխատողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի հաշվետվությունը:
Ըստ որի` հարուցվել է 10 վարույթ, 2 դեպքում բուժաշխատողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն:
Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի 7 անդամից կազմված անկախ մարմնին քաղաքացին կարող է ուղարկել դիմում-բողոք, եթե կարծում է, որ բուժաշխատողի կողմից եղել է մասնագիտական էթիկայի կանոնների խախտում:
Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ հանձնաժողովը չի քննում բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների քրեական կամ վարչական պատասխանատվություն առաջացնող խախտումները։

