ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները Մարտի 8-ի առթիվ կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել, ըստ որի կանանց միջազգային տոնի առթիվ Ազգային ժողովի կին պատգամավորներին ու կին աշխատողներին պարգևատրել 70 հազար դրամի չափով։
Կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

