Ադրբեջանի դրոշը ծածանող ավտոմեքենա՝ Էջմիածնում․ Ոստիկնության արձագանքը
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նախարարությունից նշում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

