Հետաքրքիր է՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ծախու գրառումների համար ՀԴՄ տալի՞ս են

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը մի քանի ժամ առաջ փաստաբանների միջոցով գրառում էր տարածել մեր դեմ անդադար ծախու հոդվածներով և ստերով աշխատող Արամ Գաբրիելյանովի մասին:

Ինձ ուղարկել են Գաբրիելյանովի տելեգրամյան էջի սքրինշոթը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը հերթական պատվիրված գրառումից հետո «հաշվետվություն» ուղարկում պատվիրատուին ու, հավանաբար, սխալ չատի մեջ է գրում «вот опубликовал» նամակը:

Բնականաբար, այն շատ արագ հեռացվում է, բայց դե սքրինշոթն արդեն կար:

Հետաքրքիր է՝ ծախու գրառումների համար ՀԴՄ տալի՞ս են. գոնե հարկ վճարվի ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ կեղտոտ արշավից:

Մեկա Փաշինյանի դեմ պայքարում ձեզանից օգուտ չկա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան