Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Զելենսկու հետ. Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիում գրել է․
«Այս պահին դիտում եմ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո համատեղ ասուլիսը:
Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն, ինչպես անում են Թրամփն ու իր թիմակիցները Զելենսկու հետ:
Մարդկայնորեն ուզում ես խղճալ, բայց քաղաքականապես արժանի է նման վերաբերմունքի:
Ընդհատում են, գոռում վրան, ծաղրում նույնիսկ հագուստը:
«Դու չես կարող որևէ բան թելադրել մեզ»,- սա ամենամեղմն է, ինչ լսել է Զելենսկին այսօր»:

