ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ-ում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և խոսքով է հանդես  եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» «Միացրեք համացանցը. համացանցի անջատումների ազդեցությունը» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը, ինչը ստեղծում է նոր մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ ավանդական լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում խոսքի ազատության և մարդու իրանունքների պաշտպանության բարձր ցուցանիշներին և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱԳ նախարարի տեղակալըմասնակցիներին ներկայացրել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում թվային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում առանձնանշվել է Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի կողմից նախաձռնված համատեղ հայտարարությունը՝ թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ:

Ի գիտություն. Հայաստանի Հանրապետությունը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 2024թ. դեկտեմբերի 3-ին:

ՀՀ ԱԳՆ