Մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը․ Իրանի արտգործնախարար

Կովկասում մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Mehr-ը։

«Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքրում են մեզ և Ռուսաստանին, և քննարկումները շարունակվում են»,- նշել է Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի միջև խորհրդատվությունները շարունակվում են բոլոր ոլորտներում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, Կովկասի և միջազգային հարցերի շուրջ։

«Այսօր մենք ունեցանք մանրամասն, լավ և կառուցողական քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձանք բոլոր թեմաներին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցով Իրանում է։