Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում
Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Նրանք ստացել են ձայների 28,6%-ը։ Այս մասին փոխանցում է BBC-ին։
Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 20,8%-ով՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 16,4%-ով՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը: Խորհրդարան են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ»-ը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։
«Այսօր երեկոյան մենք տոնելու ենք, իսկ վաղվանից կսկսենք աշխատել», – ասել էր Մերցը՝ ելույթ ունենալով Բեռլինում իր համախոհների առջև:
Հիշեցնենք, որ երեկ Շոլցն ընդունել էր ընտրություններում պարտությունը՝ դրանց արդյունքը սոցիալ–դեմոկրատների համար դառը համարելով։ Շոլցը շնորհավորել էր նաև Քրիստոնեա–դեմոկրատական և Քրիստոնեա–սոցիալական միությունների դաշինքի (CDU/CSU) կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։

