Տվյալ ճաշարանը վերանորոգվել և նոր գույքով համալրվել է նախորդ տարի՝ 2024 թվականին․ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրում է․ «Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:

Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»։

Ավելի վաղ ՊՆ-ը հայտարարել էր, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են: