ԱՄՆ-ը նենգաբար փորձել է Զելենսկուն ստորագրել տալ ընդերքի մասին համաձայնագիրը․ Reuters

ԱՄՆ-ը փորձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ստորագրել տալ ընդերքի մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում Է Reuters-ը՝  հղում անելով իր աղբյուրներին։

«Նա զգում էր, որ իրեն անհիմն կերպով խնդրում են ստորագրել մի բան, որը կարդալու հնարավորություն չի ունեցել։ Ես չեմ կարծում, որ նրան դուր է եկել, որ իրեն առաջարկել են «համաձայնել կամ չհամաձայնել»»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ անանունության պայմանով։

Աղբյուրը նաև հայտնել է, որ Զելենսկին ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է օգտակար հանածոների արդյունահանման գործարքի վերաբերյալ իր սեփական առաջարկը, որը պատրաստվել է «Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան»:

Ամերիկացի սենատոր Բրայան Շատցը Մյունխենում Զելենսկու հետ հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը լրամշակման կարիք ունի, սակայն հրաժարվել է խոսել մանրամասների մասին: Նա նաև հայտարարել է, որ Զելենսկու պնդումները գործարքի միակողմանիության վերաբերյալ արդար են: