Տնտեսվարողները կառավարությունում փակ հանդիպման են
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող ութ տնտեսվարողի հրավիրել են կառավարություն՝ փակ հանդիպման։
Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

