Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում բացահայտվել են «Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր»։ Ադրբեջանը Հայաստանից ամբողջական փոխհատուցում է պահանջում բնակավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։

Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ Երևանն ու Բաքուն հրաժարվեն դատական վեճերից, և դա վերաբերում է ոչ միայն միջազգային ատյաններում հայցերին։