Կառավարությունն ընդլայնեց եկամտի հայտարարագրի արդյունքում հետ վերադարձվող սոցիալական կրեդիտների ոլորտները

«Նախագծով առաջարկվում է ավելացնել համընդհանուր հայտարարագրման սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ այն վերաբերում է երեք ուղղությունների, կրթության գծով սոցիա­­­­­­լական ծախսեր են համարվում  երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարար­վեստի դպրոցների, արտադպրոցական կազ­մակերպությունների, կենտ­րոն­­ների, մանկապա­տա­նե­կան մարզա­դպրոց­ների և կրթության պետա­կան կառավարման լիա­զոր մարմնի կողմից երաշ­խա­վորված այլ արտադպրոցական  ծրագրերի, ինչպես նաև կրթու­թյան պետական կառա­վար­ման լիազոր մարմնի կողմից երաշ­խա­վոր­­ված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրա­մա­դր­վող կրթական ծառայությունների ձեռքբերման ծախ­սերը։

Մյուս ոլորտը, նախարարի ներկայացմամբ, միջ­նա­­կարգ (ընդհանուր, մաս­նա­գի­տացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասա­գրքերի վարձակալության նպա­տա­կով կատարված ծախսերն են, յուրքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով։

Հովհաննիսյանը նշեց, որ փոխհատուցվելու է նաև 2024 և 2025 թթ. ընթացքում ՀՀ ատամ­նա­բու­ժա­­կան ծառայությունների ձեռք բերման ծախսերը:

«Նախատեսվում է նաև, որ  նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտահարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար։ Այսինքը՝ ետադարձ ուժով»,- ասաց ֆինանսների նախարարը և նշեց որ փախհատուցումը կտրամադրվի եթե սոցիալալական ծախսերրը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարումներ կատարված լինելը հաշվի չի առնվում, այլ ավտոմատ է տեղի ունենում։

Նրա խոսքով՝ նոր կրթական ծառայությունները կփոխհատուցվեն, եթե դրանք երաշխավորված են լիազոր մարմնի կողմից։

Ըստ նախարարի՝ 2024 թվականի սոցիալական ծառայությունների փոխհատուցումները կարող են ստանալ, եթե հայտարարագիրը ներկայացրել են 2025 կամ 2026 թվականին։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սոցիա­լական ծախսի այս տեսակի փոխհա­տուցման իրավունքից կարող են օգտվել նաև հայ­տա­րա­րագիր ներկայացնելու պարտավորութ­յուն կրող ֆիզիկական անձ հանդիսացող սոցիալական փաթեթի շահառուները։