Երևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներ (տեսանյութ)

Երևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներ։ Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։

Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում