ՌԴ-ում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են
ՌԴ-ում ձերբակալվել են ուկրաինական հատուկ ծառայությունների չորս կին գործակալներ, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպաների և վառելիքաէներգետիկ համալիրների դեմ, հայտնում է ԱԴԾ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ կանայք հավաքագրվել են Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպաների դեմ և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։
Նրանք հրաձգության, ականապայթյունային գործի և անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներ են անցել։ Խուզարկությունների ժամանակ նրանցից առգրավվել են պայթուցիկ նյութեր, դետոնատորներ և կուրատորների հետ կապի միջոցներ։ Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

