ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ Նորվեգիայի ֆինանսների նախարար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը դարձել է երկրի ֆինանսների նոր նախարարը։ Նորվեգիայի նոր կաբինետի կազմը հայտարարել է Նորվեգիայի վարչապետ և Ստոլտենբերգի վաղեմի դաշնակից Յոնաս Գար Սթյորեն։

Իշխող կոալիցիայի փլուզումից հետո Սթյորեն ստիպված էր փոխել իր կաբինետը։ Անցած շաբաթ Կենտրոնի կուսակցությունը՝ Տրյուգվե Վեդումի գլխավորությամբ, որը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, հայտարարել էր սոցիալ-դեմոկրատների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Պատճառը կենտրոնամետ եվրաթերահավատների անհամաձայնությունն էր դաշնակիցների էներգետիկ քաղաքականության և Եվրամիության հետ մերձեցման ծրագրերին, որի կազմի մեջ չի մտնում Նորվեգիան։