Թրամփը հայտնել է, որ USAID-ը կառավարում են «խելագար արմատականները»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ կիրակի Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում շփման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«USAID-ը ղեկավարվում է խելագար արմատականների կողմից, եւ մենք նրանց կհեռացնենք, իսկ հետո որոշում կկայացնենք»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալությունում անցկացվող աուդիտի մասին տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին:

Associated Press գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ USAID անվտանգության ծառայության  երկու ղեկավարներ ուղարկվել են վարչական արձակուրդի DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը տրամադրել գաղտնի տեղեկատվության հասանելիություն։