ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հայտնել է, որ իր ներկայացուցիչները ՃՏՊ պատահարի մասնակից քաղաքացիների են փրկել
Անցած շաբաթ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության երկու անդամներ փրկել են ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից երկու քաղաքացու կյանքը։
«Առաքելության անդամները հունվարի 24-ի երեկոյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթար են նկատել։ Նրանք անմիջապես կանգնեցրել են մեքենան, տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն ու սպասել ոստիկանության ու շտապօգնության ժամանմանը։ Տուժածները ներկայումս գտնվում են հիվանդանոցում, մաղթում ենք նրանց շուտափույթ ապաքինում և վերականգնում»,- ասված է հաղորդագրությունում։

