Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։

Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել։