Էրդողանը խոստովանել է՝ Իսրայելի նախագահին արգելել է Ադրբեջան թռչել Թուրքիայի օդային տարածքով

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանել է Իսրայելի նախագահին արգելել է Ադրբեջան թռչել Թուրքիայի օդային տարածքով.

«Ինչպես գիտեք, Թուրքիան ամբողջությամբ խզել է առևտրային կապերն Իսրայելի հետ։ Որքան էլ տարօրինակ հայտարարություններ անեն մեր երկրում որոշ քաղաքական կուսակցություններ, բայց դա այդպես է։

Մենք օդային տարածք չենք տրամադրել Իսրայելի նախագահին՝ կապված նրա Բաքու COP 29 այցի հետ։ Մենք (իսրայելական կողմին) ասել ենք, որ այլ երթուղիներ էլ կան, թող դրանից օգտվեն։ Գնացել է նա, թե չի գնացել, դա ինձ արդեն հայտնի չէ», – ասել է Թուրքիայի նախագահը։