Հետախուզվող Նվեր Ծառուկյանը Բելառուսում է․ նոր մանրամասներ. Iravaban.net

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։ Iravaban.net-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։

Քննչական կոմիտեից էլ  Iravaban.net-ին հայտնել էին, որ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Փաստաբան Էմին Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է․ «Կենցաղային բնույթի ինչ-որ խնդիր է եղել, ու այդ մեղադրանքը, իմ կարծիքով, իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։