ԱԺ-ում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշքշել են լրագրողին. նախարարը լուռ հետևել է
Ազգային ժողովում քիչ առաջ միջադեպ է գրանցվել «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի և ՊՊԾ աշխատակիցների միջև: Լրագրողը մոտեցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցազրույցի համար՝ քայլելով գնացել են դեպի այն հատվածը, որտեղ կանգնած են եղել անվտանգության աշխատակիցները:
Ինչպես գրում է «Հրապարակ»-ը՝ ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, և հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թևը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։
Նկատենք, որ արդարադատության նախարարը տեսարանին ականատես է եղել ու ոչ մի կերպ չի միջամտել:

