Սի Ծինփինը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ, հայտնում է CNN-ը` վկայակոչելով իր աղբյուրները:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել Թրամփի հետ կապեր հաստատելու մի շարք համաշխարհային առաջնորդների ջանքերի ֆոնին՝ այդ նպատակների համար օգտագործելով ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ալիքները:

