Երևանում կհիմնեն թենիսի ակադեմիա՝ 6 բաց և 4 փակ կորտերով

«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ:

Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել: Հայտնում են քաղաքապետարանից։